Կյանքից հեռացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: «Օսկարի» դափնեկիր և մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակը 91 տարեկան էր: Մորիկոնեն մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշեր Հռոմի հիվանդանոցներից մեկում: Ավելի վաղ նա հոսպիտալացվել էր ազդոսկրի կոտրվածքով:
Կոմպոզիտորը երկու անգամ արժանացել է «Օսկարի»՝ կինեմատոգրաֆում ավանդի և լավագույն երաժշտության համար: Մորիկոնեն ավելի քան 450 ֆիլմի երաժշտության հեղինակ է, այդ թվում՝ «Մի անգամ Ամերիկայում», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Անձեռնմխելիները» և այլն։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ