ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:
✅Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
❗️ Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները»:
Կարդացեք նաև