«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։
Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով:
Այն ունի հետևյալ կառուցվածքը.
Չափածո և արձակ գեղարվեստական գործեր
Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ
«Հիշատակարան» (1859-1860)
Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ
Նամակներ և զանազան գրություններ
Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր
Նալբանդյանագիտություն
Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ (ID: 2238712644):
Կարդացեք նաև
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն