Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». հրատարակչությունների կրթադաստիարակչական արշավը շարունակվում է

Հուլիս 06,2020 11:49

Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակները ողողել են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներով։ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավի շրջանակում հրատարակչությունները ներկայացրել են իրենց թիմերի՝ աշխատակիցների, խմբագիրների, գրողների, թարգմանիչների, ինչպես նաև ընթերցողների սև ու սպիտակ լուսանկարները՝ կարմիր ներկված գրքերով և կարգախոսով։

Լուսանկարների հրապարակման համար հրատարակիչներն ընտրել են խորհրդանշական օր՝ հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օրը։ Այս քայլով հրատարակիչներն ասես իրենք են սահմանում «հրատարակչական ոլորտի սահմանադրությունը», որի առաջնային դրույթն է դառնում պայքարն ընդդեմ անօրինական տարածումների։

Հայաստանում աննախադեպ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տարածումների տեսքով։ Հայաստանի մի շարք առաջատար հրատարակչություններ մայիսից սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ, որի նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Արմավ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։

Կրթադաստիարակչական նպատակ ունեցող արշավի շրջանակում հրատարակչություններն իրենց էջերով տեսանյութերի միջոցով կոչեր են հղել ընթերցողներին, պատմել արշավի նպատակների մասին, առաջարկել միանալ նախաձեռնությանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    PDF վիճակով գոնե կարդում են… Այդքան հարայհրոց պետք չէր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031