Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ալեքսանդր Մ.-ն, իր վարած Mazda մակնիշի 88 ՍN 881 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում, հարվածել է խոշոր եղջերավոր անասունին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Դավիթ Խ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն և 22-ամյա Գոռ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։