Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան․ Մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների

Հուլիս 05,2020 19:05

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

25 տարի առաջ Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշերը, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Սահմանադրության ընդունումը, որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ և նշանակությամբ նաև պատմական փաստաթուղթ է: Աներկբա է, որ երկրի մայր օրենքը ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի և կայուն հիմք պետք է դառնա:

Համոզված եմ, որ հայ ժողովուրդը և ՀՀ իշխանությունը շարունակելու են միասին հետեւողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը:

Զարգացնելով ձեռք բերածը` հաջողելու ենք կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան: Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031