Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միասնական քննություններին։
«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին:
Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից: Ամեն ինչ շատ լավ է լինելու»,- գրել է նախարարը։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158487571288501