Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ․ ՍԱՏՄ

Հուլիս 05,2020 17:47

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքի իրացման ցանցում, հանրային սննդի կազմակերպություններում ու սննդամթերքի արտադրություններում:

Այսօր Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսուհետ էլ հետամուտ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված պարետի որոշումների պահանջների կատարմանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ամբողջ օրը 40 աստիճան շոգի պայմաններում ռետինե ձեռնոց և չգիտեմ ինչից սարքած դնչկալ կրելը եթե առաջացնի կոնտակտային դերմատիտի սրացում, ուշաթափություն, մաշկի բորբոքումներ և թոքերի հետ կապված խնդիրներ, ով է հետո այդ ամենի բուժման պատասխանատվությունը կրելու? Ես նույնիսկ 2 րոպե եթե կրեմ որևե վզի զարդ, ապա մաշկի և զարդի շփման տեղում կառաջանան բազմաթիվ կարմիր կետիկներ, որոնց քորը ինձ կտանջի մի քանի օր շարունակ, դա դեռ չհաշված ալերգիան՝ արևից և շոգից, երբ ողջ մարմնի մաշկն է բորբոքվում և մնում այդպես մինչև աշուն: Այսինքն, ոնց են պատկերացնում այսպիսի առանձնահատկություններ ունեցող մարդու կողմից շուրջօրյա դիմակը և ձեռնոցների կրումը? և հանուն որ մի նպատակի? Չէ որ պարզ ասվում է ԱՀԿ էջում, որ դիմակն ու ձեռնոցը բոլորը ՉԵՆ կրում, այլ հիվանդ խնամող անձինք: Աշխարհը գժվել է լրիվ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031