Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորգիսյանի հրապարակած՝ կիսամերկ կնոջ նկարները քննարկումների տեղիք են տվել. «Սահմանադրությունը համեմատում ես մարմնավաճառի հետ»

Հուլիս 05,2020 17:42

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան գրառում-շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ բուռն քննարկումների ու քննադատության տեղիք է տվել:
Գորգիսյանը «Մալենա» ֆիլմից կիսամերկ հերոսուհու նկարներն է հրապարակել ու գրել. «Շնորհավոր տոնդ, մեր բազմաչարչար Սահմանադրություն»՝ տեղադրելով նաեւ կինեմատոգրաֆիայի գլուխգործոց համարող ֆիլմի հղումը:

Ֆեյսբուքյան օգտատերերը Գորգիսյանին այս համեմատությունը չեն ներել, ուստի արձագանքները կոշտ են՝ ամոթանքներով ու վիրավորանքներով լի. «Սա մեղմ ասած ԱԺ պատգամավորին հարիր պահվածք չէ, սա չգիտեմ ինչ է», «Համեմատում ես Սահմանադրությունը մարմնավաճառի հետ, տարածում ես թրիգերային նկարներ կանանց հանդեպ ֆիզիկական բռնության տեսարաններով, Տոռնատորեի ֆիլմն անվանում ես գլուխգործոց, ինձ թվում է՝ մինիմում մի 10 տարի էսքանի համար պետք ա նստես», «Զարմանալի և չափազանց տհաճ է, երբ «քաղաքակիրթ» քաղաքական գործիչը կարող է նման սարսափելի և կնոջը նսեմացնող տեսարանով արտահայտել իր մտքերը հանրային հարթակում, երբ ինքն է իբրև կոչված մարդկանց՝ կանանց իրավունքները պաշտպանելու գործին։ Թեկուզև փորձելով փոխաբերական իմաստով արտահայտել միտքը։ Դուք ավելի հավասարակշռված մարդու տպավորություն էիք թողնում… », «Ուրախ եմ, որ գիտակցում եք Սահմանադրության բազմաչարչարությունը, իսկ արդյոք ընդունում եք նաև, որ դուք` ձեր քաղաքականը ուժը ևս իր լուման ու ներդրումն ունի Սահամանադրության մեր օրերի բռնաբարության հանցավոր գործում», «Եթե ձեր12-13 տարեկան երեխան տեսնի սա ձեր էջին, ի՞նչ եք բացատրելու: Գրում եմ որպես փորձառու մանկավարժ: Դուք հանրային հարթակում որևէ բան հանրայնացնելուց պետք է մտածեք առաջին էֆեկտի, թողած տպավորության մասին: Մինչև խորհուրդ կտաք ֆիլմը դիտել, որը հաստատ շատ քչերը կդիտեն, ձեր կողմից հրապարակածը նողկալի է , հակաէսթետիկական, հակամարդկային, հակադաստիարակչական, հակագենդերային»:

Ի պատասխան՝ Գորգիսյանը հորդորում է դիտել ֆիլմը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031