Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած կին շախմատիստների հուլիս ամսվա թարմացված վարկանիշային ցուցակում Հայաստանի կանանց ազգային հավաքականի երեք անդամներ 100 ուժեղագույնների մեջ են:
Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 56-րդ, Աննա Սարգսյանը՝ 58-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ հորիզոնականը: Իսկ ցուցակը գլխավորում է Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ