ՖԻԴԵ-ի հրապարակած հուլիս ամսվա վարկանիշային ցուցակում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
100 լավագույնների մեջ տեղ են գտել Հայաստանի եւս չորս գրոսմայստերներ: Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը՝ 71-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը՝ 98-րդը:
Իսկ լավագույն 10-յակն այսպիսի տեսք ունի. Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Դին Լիրեն, Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ալեքսանդր Գրիշչուկ, Լեւոն Արոնյան, Ուեսլի Սո, Թեյմուր Ռաջաբով, Անիշ Գիրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ