Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան․ Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ

Հուլիս 05,2020 15:51

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը միտված է մեր անկախ պետականության կայացմանը, մեր երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:

Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև:

Երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ լիահույս եմ, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10158896093897845

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031