Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան․ Սահմանադրության «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ

Հուլիս 05,2020 15:44

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։

Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի… Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»»:

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=673671483186930&id=100016322520223

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031