Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ արդեն առաջիկա ընտրություններում ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինել Դոնալդ Թրամփին: «Մենք պետք է Աստծուն հավատալով, մեր երազանքին հավատալով եւ մեր ապագան կառուցելով կյանքի կոչենք Ամերիկայի խոստումները»,-գրել է 43-ամյա Ուեսթը:
ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերին: Եվ եթե Քանյեն հաջողության հասնի, սպորտը կլինի երկրի նոր նախագահի օրակարգում: Նա անձամբ է ճանաչում ամերիկացի մարզական աստղերից շատերին՝ թենիսիստ Սերենա Ուիլյամսին, լողորդ Մայքլ Ֆելպսին, բռնցքամարտիկ Մայք Թայսոնին, բեյսբոլիստ Բարրի Բոնդսին, անգամ դերասան Բոբբի Բուշեին, որը գերազանց ամերիկյան ֆուտբոլիստ է դարձել: Քանյե Ուեսթի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բասկետբոլի գերաստղերը՝ Շաքիլ Օ՝Նիլը, Լեբրոն Ջեյմսը, Քոբի Բրայանթը, Մայքլ Ջորդանը, Չարլզ Բարքլին, Դերրիկ Ռոուզը, Թիմ Հարդուեյը, Օ Ջեյ Սիմփսոնը, Դուեյն Ուայթը, Ֆիլ Ջեքսոնը, անգամ NBA-ի հանրահայտ մեկնաբաններ Մարվ Ալբերտը եւ Հովարդ Քոսելլը:
Քանյեն սիրում է նաեւ տափօղակով հոկեյը, եւ նրան Լոս-Անջելեսում ու Չիկագոյում երբեմն տեսնում են հոկեյի հանդիպումներին:
Քանյե Ուեսթի մասին խոսելով անպայման հարկ է նշել, որ նա թողարկում է Yeezy սեփական արտադրության մարզակոշիկները, ինչի արդյունքում Forbes-ի գնահատականներով դարձել է միլիարդատեր: 2019-ին այս ապրանքատեսակի վաճառքից ստացված շահույթը կազմել է $1,3 միլիարդ: Հենց Քանյեի արտադրած մարզակոշիկների բրենդն է դարձել Nike-ի եւ Air Jordan-ի գլխավոր մրցակիցը: Yeezy կրել նախընտրում է նաեւ Բրուքլին Բեքհեմը՝ լեգենդար ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի որդին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ