Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան․ Սահմանադրությունը շարունակում է մնալ ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության լավագույն ուղեցույցը

Հուլիս 05,2020 15:28

Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ.

25 տարի առաջ ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ մեր Հանրապետության ծնունդը հռչակած հիմնարար ակտի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիման վրա, զարգացնելով դրանում արձանագրված համազգային իղձերը սահմանադրական ժողովրդավարության աստիճանին հարիր ակտով՝ Սահմանադրությամբ:

Սահմանադրության ընդունմամբ՝ Հայ ժողովուրդը նպատակ է ունեցել իրագործելու «ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ժողովրդավարական վերափոխումների մեր ժամանակներում, Սահմանադրության կամ դրա որեւէ փոփոխության նկատմամբ իր ժամանակին ունեցած քաղաքական դիրքորոշումներից անկախ, Սահմանադրությունը շարունակում է մնալ ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումների եւ լիազորությունների առաջնային աղբյուրը, այլ նաեւ՝ դրա լավագույն ուղեցույցը՝ Սահմանադրությամբ հռչակված նպատակներին հասնելու համար:

Սահմանադրությունը մարդու ազատությունների եւ իրավունքների, հավաքականորեն՝ ժողովրդավարության եւ միջազգայնորեն՝ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համազգային համախոհության միակ իրավական եւ քաղաքական ակտի ամրությամբ վկայությունն է, ինչի ապահովումը հանրային իշխանության մարմինների հանձնառության հիմքն է:

Այս նվիրական օրը Սահմանադրության օրն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 25-ամյակը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ»:

 

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10223221269337388

https://www.facebook.com/JusticeGrigoryan/posts/953801621740189

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս հանգրուանին, հայոց ներազգային խնդիրներում, ես ինծի պարտադրած եմ՝ միակողմանի, խիստ «զինադադար»: Այդ պատճառով ալ, ոչ մի բան չեմ ասում, ՍԴի վերաբերող Աժի որդեգրած Օրէնքին մասին: Սակայն ստորեւ նշուած յօդուածը, իր լուրջ ու փաստացի հիմնաւորումներով [հեղինակը երեսունմէկ տարիների իրաւաբան է], վերոգրեալ դադարի խախտում չի հանդիսանար – նոյնիսկ ընդհակառակը, քանզի կը սկսի հետեւեալ ներածականով՝
    «այժմու վարչակարգի քաղաքական շահերի եւ կուսակցական ցանկութիւնների տեսանկիւնի՛ց անգամ, այս անձը իրե՛նց համար իսկ՝ սխալ անձն էր, տեղաւորելու համար այդ դիրքին վրայ: »

    «Դատաւորը մերկ է»՝
    https://haytougchamlian.blog/դատաւորը-մերկ-է/

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031