Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է

Հուլիս 05,2020 13:51

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սահմանադրությանը օրը։

Նա գրել է․ «Հարգելի՜ հայրենակիցներ,

Այսօր կարևոր օր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ գյուղացու և զինվորի, գիտնականի և ուսուցչի, հայրենասեր և օրինապահ քաղաքացու համար, անգամ նրանց համար, ովքեր 2020թ֊ին լծվել են Սահմանադրության պաշտպանության գործին, մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ ակտիվորեն կեղծում էին սահմանադրական հանրաքվեն, իսկ ավելի մոտ անցյալում խախտում և ապականում արդեն ընդունված տեքստի ոգին։

Ամեն դեպքում այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է։ Միավորող, քանի որ Սահմանադրությամբ ենք մենք հռչակել մեր պետականության նպատակներն ու համակեցության անհրաժեշտ կանոնները, մեր բոլորի իշխանության սահմանները, իրավական արժեքները, որոնք մեր հանրային կյանքի հիմնասյուներն են։

Շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ բացի փաստաղթղից, մենք Հայաստանում կկարողանանք բարձր պահել սահմանադրականությունը մեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքում»։

 

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4008453469226350

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031