Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ Համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն

Հուլիս 05,2020 13:16

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ ֆեյսբուքյան իր էջում շնորհավորանք է հղել Սահմանդրության օրվա առթիվ։

Նա գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։

Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի լիազորությունը, որոնք են հիմնական նպատակները, որոնց պիտի ձգտի պետությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սահմանել է, որ ուզում է տեսնել ինքնիշխան, իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։

Սրանք են այն նպատակները, հանուն որոնց մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Օրվա խորհրդին համահունչ ու հավատարիմ մնալով պետականության սկզբունքին՝ համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն՝ հանուն պետության ու մարդու կյանքի իրավունքի»։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2517262281911510

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031