Հուլիսի 3-ից մինչ այսօր ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին:
Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Նշենք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Կարդացեք նաև
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3459329524101498