Հունիսի 4-ին Հայաստանի Գյումի քաղաքում՝ վարձակալած տանը, հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի: Ստորաբաժանման հրամանատարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում, տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ հաղոդրագրության՝ տղամարդը պայմանագրային հիմունքով ծառայել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում: Բռնության հետք չի հայտնաբերվել, նախնական տվյալներով զինծառայողի մահվան պատճառ հանդիսացել են անձնական հանգամանքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև