The Washington Post և The New York Times պարբերականներն անդրադարձել են հայկական հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը: Խոսքը «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքների մասին է: Պարբերականները ընդգծում են, որ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են կառավարության վարած քաղաքականությունը քննադատող երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ՝ ստուգելու համար համավարակի ժամանակ կանոնների ենթադրյալ խախտումը:
Լրատավմիջոցները հրապարակել են Associated Press-ի հոդվածը, որտեղ ներկայացվել է«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքը, թե հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանտ մտադիր է « պատերազմ հայտարարել զանգվածային լրատվամիջոցներին»: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- հավելել է Սամվել Ֆարմանյանը։
«ԱրմՆյուզ»-ի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։
Նշվում է, որ երկու լրատվամիջոցներն էլ քննադատել են Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ