Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ըստ լրագրող Քրիստիան Մարտինի, կարող է հեռանալ իսպանական ակումբից եւ կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Նրա ունեցած տեղեկությունների համաձայն, արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ամենահավանական ակումբը «Մանչեսթեր Սիթին» է, որտեղ նա կվերամիավորմի Խոսեպ Գվարդիոլային, ում ղեկավարությամբ 2008-ից 2012 թվականներին հանդես է եկել «Կամպ Նոու» ստադիոնում:
Բացի դա, Մեսսին նաեւ «կապտանռնագույնների» ֆուտբոլի ակադեմիայի սան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև