Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում երկու լուսանկար է հրապարակել։
Նա նաև գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ, երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ:
Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:
Կարդացեք նաև
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/557554874941890