Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի նախագահը հետ է վերցրել քաղաքագետ Մանվել Սարգսյանի դեմ հայցադիմումը

Հուլիս 04,2020 16:52

«Ամենամեծ թալանչին այնտեղի նախկին վարչապետն է, սաղ իրանն ա այդ երկիրը… իրեն ասել են, որ էլ մարդկանց առնել չի կարելի, ունիկալ բան է գտել. ցուցակագրում է, շտաբների միջոցով հետևում է, թե որտեղ ինչ հարսանիք ու թաղում կա, անձամբ գնում է հարսանիքի, թե բա՝ մենք եկել ենք կենաց խմենք… Նրանք էլ ասում են՝ մեր նախագահի կենացը, միլիոն դրամ գցում են գրպանը, գնում: Նույնն էլ թաղումներին…»,- քաղաքագետ, «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանի՝ 2019թ.-ին սեմինարներից մեկում հնչեցրած այս նախադասությունների համար Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը  դեռեւս մարտին հայց էր ներկայացրել դատարան՝ վիրավորանքի, պատիվը եւ արժանապատվությունը նսեմացնելու համար պահանջելով հրապարակային ներողություն եւ բարոյական վնասի համար՝ փոխհատուցում:

Հուլիսի 3-ին Արցախի առաջին ատյանի դատարանում դատական նիստ է նշանակված եղել: Պատասխանող կողմ հանդիսացող Մանվել Սարգսյանն Aravot.am-ին փոխանցեց, որ այս պահին տեղեկություններ չունի նիստի մասին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը որոշել է հետ վերցնել հայցը: «Պատճառը համերաշխության մթնոլորտն է, որը քաղաքական դաշտում նախաձեռնել է նախագահը: Դա հաշվի առնելով՝ նա հետ է վերցրել հայցադիմումը»,-նշեց Վահրամ Պողոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031