Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը․ Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը

Հուլիս 04,2020 15:01

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաև, ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը:

Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների և ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է:

«Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան և իրականացնում ազատ ապրելու իր իրավունքը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև համավարակի պայմաններում բանակցային գործընթացի իրականացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը և հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031