Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Ղուկասյան․ «Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից»

Հուլիս 04,2020 11:33

Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն: Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է: Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքում էր: Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը.

-Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում,- ասաց մարզի ղեկավարը:

Ինչպես պարզ դարձավ քննարկման արդյունքում, գյուղում զարգացած է անասնապահությունը և ձիաբուծությունը: Բնակիչները դժգոհեցին, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները, բացի այդ համայնքում պատշաճ ոռոգում չի իրականացվում, թեև նախորդ տարիներին համայնքում ոռոգման համակարգերի կառուցման մի քանի ծրագրեր են իրականացվել: Ա. Ղուկասյանը հորդորեց պահպանել համակեցության կանոնները, չխոչընդոտել հողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղատնտեսների աշխատանքին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Համայնքի ղեկավարին մարզպետն առաջարկեց, հաջորդ տարվանից ներկայացնել բացառապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր՝ հակակարկտային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն(համայնքն այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացնի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիր): Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերին, ապա դրանց ներկայիս վիճակին մարզի ղեկավարը ծանոթացավ շրջայցի միջոցով՝ փաստելով, որ համայնքը փոքր խնդիրների կարգավորումից հետո լիարժեքորեն պատրաստ կլինի ոռոգելու հարյուրավոր հեկտար հողատարածքներ: Այցի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները հանգամանորեն վերլուծության կենթարկեն Լոռու մարզպետարանում, իսկ մինչ այդ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորեց’ անել ամեն ինչ, որպեսզի մշակվող հողատարածքները տարեցտարի ավելանան և հողագործությամբ զբաղվելը կրի մասսայական բնույթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ  ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031