Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային եկամուտների աղետալի նվազում մայիսին. «Ազգ»

Հուլիս 04,2020 11:28

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն, մայիս ամսին պետական բյուջե են մուտք գործել գրեթե 83 մլրդ դրամի մոտ հարկային եկամուտներ: Դա պարզապես աղետալի նվազում է:

Այդ գումարն ավելի փոքր է, քան սովորաբար ամենաքիչ եկամուտներ ստացվող փետրվար ամսվա հարկային մուտքերը, երբ վճարվում են տնտեսապես ամենապասիվՙ հունվար ամսվա հարկերը: Այս տարվա փետրվարին դրանք կազմել էին մոտ 90 մլրդ դրամ:

Անցյալ տարվա մայիսի հետ համեմատությունն ավելի ակնառու է ցուցադրում այս տարվա նվազումը: 104 մլրդ դրամ անցած տարվա մայիսինՙ այս տարվա մայիսին դրանից 21 մլրդ դրամով պակաս:

Այս տարվա նախորդող ամսվաՙ ապրիլի 151 մլրդ դրամի համեմատ մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերը նվազել են 68 մլրդ դրամով:

Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները: Բանն այն է, որ հենց այս տողում պետք է երեւան այն գումարները, որը վարչապետ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից: Եվ ահա, այս տողում 2020 թ.-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 32 մլրդ դրամի համեմատ:

Սա նշանակում է, որ ոչ միայն կոռուպցիայից գումար հետ չի բերվել, այլեւ այս տողում մուտքագրվել է նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի քիչ եկամուտ: Սա առավել քան խոսուն ապացույց է այն բանի, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «թալանածը վերադարձնելու» մասին երկու տարի շարունակ կրկնվող պոպուլիստական խոստումները: Այսպիսով, արձանագրենք տնտեսական անկման եւ բյուջեի եկամուտների նվազման կտրուկ տեմպերը եւ դրա խորացման մեծ հավանականությունը տարվա հաջորդ ամիսներին: Դա լուրջ բարդություններ է առաջացնելու բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, այդ թվում աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման համար: Դրանից խուսափելու համար կառավարությունը շարունակում է մեծացնել արտաքին պարտքը, ինչը նրա ներկայիս ղեկավարի կողմից հաճախակի շահարկվող հարցերից էր մինչեւ իշխանության գալը:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031