Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, Դիանա Գալոյանի եւ մայր բուհում ռեկտորի բացակայության մասին. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2020 10:11

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին:

Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նախարարից հետաքրքրվել էր նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման, «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդի մասին:

Եվ այսպես, ի՞նչ պատասխաններ է տվել այս հարցերի վերաբերյալ նախարար Հարությունյանը: Որպես «Այբ» դպրոցի հարցին առնչվող պատասխան՝ նախարարությունը նշել է. «Կատարված աշխատանքների արդյունքները քննարկվել են ԿԳՄՍ նախարարությունում, եւ որոշում է կայացվել առերևույթ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչն էլ կատարվել է նախարարության ս.թ. մայիսի 4-ի գրությամբ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները ստանալուց հետո նախարարությունը կներկայացնի հնարավորինս մանրամասն տեղեկատվություն»:

Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարությունը նշել է. «ԵՊՀ կողմից ընտրված անդամների ցուցակն ուղարկվել է նախարարություն, այժմ, սահմանված կարգով, ընթանում է լիազոր մարմնի կառավարության կողմից անդամների նշանակումը, որից հետո խորհրդի կազմը կներկայացվի վարչապետի հաստատմանը»:

Պատասխանի մեջ անդրադարձ է կատարված նաեւ տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին. «Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031