«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը (Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյան) նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով 170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին:
168.am-ի հետ զրույցում «Նեյտրոն» ԳԱՄ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Ավագյանն ասաց, որ օժանդակությունը ներառում է ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:
«1. Տրամադրվել են համաշխարհային ճանաչում գտած նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր՝ 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ:
- 12.500 հատ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր՝ 66,700 ԱՄՆ դոլար արժողությամբ:
- 300.000 հատ պաշտպանիչ դիմակներ (միավորի գինը՝ 60 ՀՀ դրամ)՝ 37.500 ԱՄՆ դոլար արժողությամբ:
- ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների պարագաներ և ծախսանյութեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: