Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ ոստիկանության պարզաբանմանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ շենք մտնել չթույլատրելուն:
«Խնդիրը շատ ավելի խորն է՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարումն է. Սակայն, անգամ եթե մի կողմ դնենք Սահմանադրության կոպիտ ոտնահարումը, այս պահի դրությամբ Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատահական չէ, որ անգամ «Իմ քայլ»-ը գիտակցեց խնդիրը և Սահմանադրության լուրջ խախտում կատարելուց հետո հասկացան, որ պետք է շտկումներ կատարեն Սահմանադրական օրենքում։
«Այսինքն իրենք ընդունեցին, որ իրենք լուրջ խնդիր ունեն նաև Սահմանադրական օրենքի հետ և այդ պահին, երբ այդ օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, փաստորեն թույլ չտալ մտնել դատավորին ՍԴ շենք, սա ուղղակիորեն քրեական օրենսգրքով հետապնդվող արարք կատարել է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ Հրանտ Նազարյանը միանշանակ կարող է մտնել շենք:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: