Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:
Անուշ Թորանյանը Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է: Նախկինում Իդալգոն ևս ղեկավարել է Փարիզի 15-րդ վարչական շրջանը, իսկ հետո դարձել Փարիզի առաջին կին քաղաքապետը:
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: