ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով մեղադրյալ Սերգեյ Ստեփանյանի կողմից համոզելու և նյութապես շահագրգռելու արդյունքում առաջացած խմբի կազմում ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մտադրությունն իրագործելու նպատակով նշված դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել գործով մեղադրյալ Տիգրան Նորիկի Հակոբյանի հետ, որից հետո 2017 թվականի մարտի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, գործով չպարզված օրը ու ժամին «Շահումյան» թրչնաֆաբրիկայի տարածքով կիսակառույց պարսպի վրայով անցնելով ապօրինի Տիգրան Հակոբյանի հետ մուտք են գործել նշված թռչնաֆաբրիկային կից` Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցի 55 հասցեում գտնվող Էլյա Տոպսակալյանին պատկանող «Սիլվեր» ՓԲԸ-ի թռչնաֆաբրիկայի տարածք, որտեղ բաց դարպասից ապօրինի մուտք են գործել նախկինում որպես թռչնագոմ շահագործվող շինություն, ապա պտուտակահանի, հարթաշուրթի և դանակի գործադրմամբ, ապամոնտաժել և գաղտնի հափշտակություն են կատարել Էլյա Տոպսակալյանին պատճառելով խոշոր չափի` ընդհանուր 795.100 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: