Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի ՀՀ Ոստիկանությունից՝ «Արմնյուզ»-ում և «5-րդ ալիք»-ում կատարած գործողությունների առնչությամբ

Հուլիս 03,2020 22:02
lur

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:

Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ Ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված այսօր նշված լրատվամիջոցներ Ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի կարևոր դերը զանգվածային լրատվության միջոցների գործունեության ոլորտում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՌԱՀ-ի միջև համագործակցությունը՝ ՀՌԱՀ-ի հետ կնախաձեռնվեն անհրաժեշտ քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ Ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031