ՖԻՖԱ-ն պատրաստվում է հեղափոխական նորամուծություն անել ֆուտբոլում: Խոսքը ռոբոտների մասին է, որոնք պետք է եզրային մրցավարների փոխարեն արձանագրեն «խաղից դուրս» վիճակները:
Daily Mail-ի փոխանցմամբ, նոր տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում:
«Տեխնոլոգիայի գաղափարն այն է, որպեսզի արագացվի այդպիսի իրավիճակների դիտարկումը VAR համակարգի օգնությամբ: Համակարգը ավտոմատ կքաշի գիծը եւ ահազանգ կհնչեցնի, եթե կա «խաղից դուրս» վիճակ: Դա ժամանակ կխնայի»,- ասել է ՖԻՖԱ-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Իոհաննես Հոլցմյուլլերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ