Ֆրանսիայի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կանգնի դատարանի առջեւ: Ինչպես տեղեկացնում է Goal-ը, դա կապված է ավելի վաղ մեկ այլ ֆուտբոլիստի՝ Մաթյե Վալբուենայի նկատմամբ շանտաժի հետ: Այն ժամանակ անհայտ անձինք նրանից գումար էին պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում սեքս-տեսանյութ տարածել Վալբուենայի մասնակցությամբ: Ֆրանսիայի դատախազության կարծիքով Բենզեման մասնակցել է այդ շանտաժին, թեեւ վերջինը դա կտրականապես ժխտում է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը այս պատմության պատճառով ֆուտբոլիստին թիմ չի հրավիրում: Բենզեման վերջին անգամ Ֆրանսիայի ընտրանիի մարզազգեստ հագել է 2015 թվականի աշնանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ