Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումների թվաքանակը նվազել է, սակայն բնույթը չի փոխվել. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են

Հուլիս 03,2020 18:28

Տեսչական մարմինների՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը միտված մշտադիտարկումները շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված կանոնների պահպանմանը, ինչի արդյունքում ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են:

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Զբոսավայրերի դիտարկումների արդյունքում գրանցվել է դրական միտում. ԲԸՏՄ

Հուլիսի 3-ին վաղ առավոտից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։
Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։ Խնդրի կարգավորման նպատակով տեսուչների կողմից տրված ցուցումները կատարվել են տեղում։

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում պարբերաբար հիշեցնում են դիմակները ճիշտ կրելու կանոնների մասին և հորդորում տանը պատրաստված դիմակները փոխարինել իրենց կողմից տրամադրված եռաշերտ բժշկական դիմակներով։
Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ :

Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

ՔՏՀԱ տեսչական մարմնի հերթական վերահսկողությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումխախտումների թվաքանակը նվազել է, սակայն բնույթը չի փոխվել

Հուլիսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղևորներով փոխադրում են իրականացրել։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դիմակի վարորդներ:
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

Հայտնաբերված թերությունների` մասնավորապես ուղևորների և վարորդների կողմից դիմակները ճիշտ չկրելու դեպքերի վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այլ բնույթի թերությունների և անվտանգության որոշ կանոնների պահմանման վերաբերյալ տեղում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Ընդգծենք, որ ՀՀ պարետի հունիսի 3-ի N110 որոշման համաձայն, ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է իրականացնել վերահսկողական և մշտադիտարկման խիստ աշխատանքներ՝ խոշորացույցի տակ պահելով հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031