Լրահոս
Օրվա լրահոսը

8 երկրի համար Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը մշակել է խոշտանգումների արգելման համաթվեր. ՀՔԱՎ

Հուլիս 03,2020 18:17

Համաթվերը հաշվարկվել են՝ ըստ երկրների։ Ցուցիչները ներառում են խոշտանգումների կանխարգելման և արձագանքման պետական մեխանիզմների և միջոցների, դատական վերահսկողության, ներպետական օրենսդրության մեջ խոշտանգումների արգելքի նորմերի առկայության, պետության կողմից խոշտանգումների արգելքի միջազգային պարտավորությունների կատարման գնահատականները։

Համաթվերը ներկայացված են ԵԱՀԿ տարածաշրջանի ութ երկրների համար՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա։

Հայաստանից աշխատանքային խմբում ներգրավված են եղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։

Համաթվերի մշակման գործընթացում աշխատանքային խմբի ներկայացուցիչները բախվել են մի շարք խնդիրների։ Հայաստանի մասով, օրինակ, տեղեկատվության հավաքագրման խնդիրները վերաբերել են հստակ վիճակագրության բացակայությանը։

Մասնավորապես՝ հստակ չէ, թե խոշտանգումների վերաբերյալ քանի բողոք է ներկայացվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանիսն են դատարան ուղարկվել։ Նույն խնդիրը եղել է նաև Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։

Հայաստանի մասով որոշակի չէ նաև  խոշտանգման գործերով քննիչների ծանրաբեռնվածության աստիճանը։

Համաթվերի այս հրապարակումը պիլոտային է։ Աշխատանքային խումբը նախատեսում է համաթվերի հրապարակումը դարձնել ամենամյա, դրանք կհրապարակվեն ամեն տարի հունիսի 26-ին՝ Խոշտանգումներից տուժած անձանց աջակցության միջազգային օրը։ Հետագայում հետազոտության աշխարհագրությունը կընդլայնվի և կներառի ԵԱՀԿ այլ երկրներ ևս։

Հայաստանի համաթվերի ամբողջական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ
Բնօրինակը՝    civicsolidarity.org

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031