Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք անելիքները և ջանքերը, որ պետք է գործադրենք ոլորտի ճգնաժամից դուրս գալու համար». Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը

Հուլիս 03,2020 17:58

Հունիսի 29-ին մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքի գնահատման առաքելությունը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Համաշխարհային բանկի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ծրագրի իրականացնող մարմնի միջև։

Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած և մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Առաքելության ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Հարավային Կովկասում ծրագրերի ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի և Ծրագրի ղեկավար Թավաձվա Դուբեի հետ ամփոփել են ծրագրի առաքելության արդյունքերը։

Նախարար Խաչատրյանը կարևորել է ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը և քննարկել ծրագրի վերակառուցման գործընթացներին ու ֆինանսական բաղադրիչների փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը վստահեցրել է, որ ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։

Աբդուլազիզ Ֆաղին կարևորել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ծրագրի հաջող իրականացումը ոլորտի սահուն վերականգման տեսանկյունից:

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին ՀԲ գործընկերների հետ զրույցի ընթացքում նշել է հետևյալը․ «Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները և ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու և նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլև հատուկ կարևորություն են ստանալու։ Լավ ենթակառուցվածքները որակյալ ծառայություն ապահովելու համար են՝ ոլորտից ստացված տնտեսական օգուտները մասնակիցների միջև հավասարապես բաշխելու, նրանց բարեկեցությունն ապահովելու համար»։

Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն արձանագրել է ծրագրի ընթացքի դրական դինամիկան և կարևորել, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական և  շինարարական աշխատանքները կանգ չեն առել։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում և Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։

2020-2021 թվականներին իրականացման են նախապատրաստվում հետևյալ ենթածրագրերն ու բաղադրիչները

  • Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում
  • Գյումրու պատմական փողոցների և բարեկամության այգու բարեկարգում
  • Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգում
  • Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում
  • Գառնու տաճարի հարակից տարածքի և փողոցների բարեկարգում
  • ԵրևանԼանջազատԳառնի տանող ճանապարհի վերակառուցում
  • «Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
  • Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում
  • Արենի հանգույցի վերականգնում
  • «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում

 Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն, իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031