Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։
ՀՀ պաշտպանության նախարարը հուլիսի 1-ին հեռախոսազրույց էր ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ