Ինչպես հայտնել էինք, այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ հանցագործության մասին իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ-ի որոշման մեջ քննիչը գրել է, որ կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը ՀՀ-ում գրանցվել է հինգ ամիս առաջ, այսինքն՝ հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում են, որ առաջին դեպքը հաստատվել է մարտի սկզբին: «Նման պնդումներին ի պատասխան ես կարող եմ ասել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի մեկին, եւ այդ մասին մենք նույն օրը հայտնել ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ