«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ հունիսի 10-27-ը հերթական հետազոտությունն է իրականացրել։ Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, կատարվել է 1002 հարցում։
Հարցին՝ եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցվածների 55 տոկոսը պատասխանել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք/«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 6 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, 4 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, 1.8 տոկոսը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, 1.4 տոկոսը՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, 0.9 տոկոսը՝ Հայրենիք կուսակցություն, 0.3 տոկոսը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն, 0.1 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրես, 0.1 տոկոսը՝ «Սասնա ծռեր» կուսակցություն։ 13 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկի օգտին էլ չի քվեարկի, 3 տոկոսը` այլ թեկնածուի օգտին կքվեարկի, իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցին ի պատասխան, թե հետևյալ քաղաքական գործիչներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել վարչապետի պաշտոնում, քաղաքացիների 9 տոկոսը նշել է` Գագիկ Ծառուկյանին, 3.5 տոկոսը՝ Էդմոն Մարուքյանին, 3.4-ը՝ Կարեն Կարապետյանին, 1.7-ը՝ Ռոբերտ Քոչարյանին, 1.5-ը՝ Արթուր Վանեցյանին, 0.3-ը՝ Միքայել Մինասյանին։ Իսկ 75 տոկոսը պատասխանել է՝ նշվածներից ոչ մեկին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ