Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցում․ Քաղաքացիների 49.4%-ը լիովին դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը

Հուլիս 03,2020 17:13

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հունիսի 10-27-ը իրականացրած հերթական հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով. կատարվել է 1002 հարցում։

Ըստ հետազոտության արդյունքների՝ ընդդիմության գործունեությանը 22.7 տոկոսն է հավանություն տալիս, Ազգային ժողովին՝ 54.7, կառավարությանը՝ 67.9, նախագահին՝ 79.3, վարչապետին՝ 85 տոկոսը։

Հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո որքանո՞վ արդարացան անձամբ Ձեր սպասումները հեղափոխությունից, հարցվածների 16.5 տոկոսը պատասխանել է, որ ամբողջությամբ արդարացել են, 62.9-ը՝ որոշ չափով արդարացել են, 6.2-ը՝ որոշ չափով չարդարացան, 11.5 տոկոսը՝ ընդհանրապես չարդարացան, իսկ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների 49.4 տոկոսը լիովին դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, 38.7 տոկոսը՝ ավելի շուտ՝ դրական, 4.5 տոկոսը՝ ավելի շուտ՝ բացասական, 4.8 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 2.6 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Քաղաքացիների 53.9 տոկոսը Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ լիովին դրական է գնահատել, 34.6-ը՝ ավելի շուտ՝ դրական, 3.7-ը՝ ավելի շուտ՝ բացասական, 4.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 3.2 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցին, թե որո՞նք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումները, հարցվածների 16.1 տոկոսը պատասխանել է՝ ոչ կոշտ գործելաոճը, 9.9-ը՝ անհաջող կադրային քաղաքականությունը, 4.4-ը՝ կտրուկ միջոցներ չձեռնարկելը, 4.2-ը՝ խոստումները չկատարելը, 3.9-ը՝ նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը, 3.1-ը՝ կորոնավիրուսի համաճարակի լուծման եղանակները, առողջապահական համակարգը, 3-ը՝ աշխատատեղերի հարցը, 2.7-ը՝ բարեփոխումների դանդաղ ընթացքը, 1.8-ը՝ ոչ պրոֆեսիոնալ կառավարում, 1.6-ը սոցիալական բազմաթիվ խնդիրներ, 0.8-ը՝ անիմաստ ժամանակի կորուստ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում։ 15.5 տոկոսի համար Նիկոլ Փաշինյանը բացթողում չունի, 17.9 տոկոսը այլ պատճառներ է նշել, իսկ 30.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եթե հարցվածների 49.4 տոկոսը լիովին դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նա որպես բացթողում չունեցող պաշտոնյա ևս պետք է մոտավորապես այդ թիվը լիներ՝ պլյուս-մինուս, և ոչ թե 15.5 տոկոսը: Սա մեկ, և 2-րդ՝ ավելի շուտ դրականի 38.7 տոկոսին չի համապատասխանում վարչապետից դժգոհ (սուպերհեղա)

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    (սուպերհեղափոխականների) թվակազմը՝ 27.1 տոկոս. այդ թվերը ևս պետք է համապաասխանեին միմյանց: Եվ 3-րդ, ինչպես կարելի է տարբերակել քաղաքական գործիչ համարվող վարչապետի վարչապետական և քաղաքական գործունեությունը:

  3. Մարինա says:

    Հեռախոսային հարցումը նշանակում է, որ հարցվողի անոնիմությունը չի պահպանվում՝ կա հեռախոսահամար և կա դրա կոնկրետ աբոնենտը: Այդ դեպքում բնական է, որ մարդ կարող է հետագա հնարավոր պրոբլեմներից խուսափելու համար ուղղակի դրական պատասխան տա տրված հարցին: Հասարակ տրամաբանություն է սա:

  4. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եվ մի խնդրանք՝ 2-րդ մասն առանձնացավ տեխնիկական սխալի պատճառով. եթե հնարավոր է՝ միացրեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031