Իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պատճառով Մ1, Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ134+500-կմ141+500 և կմ143+300-կմ148+300 հատվածները՝ Գյումրիից դեպի Աշոցք, փակ են։
Վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածները շրջանցել Մ1-Հ32-Ամասիա-Մարմաշեն-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն