Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուլիխանյան․ Իրական հիբրիդային պատերազմը տեղի է ունենում Ազգային ժողովում

Հուլիս 03,2020 15:45

«Պառակտումների վերաբերյալ խոսակցությունները սկսվել են խմբակցության ձևավորման հաջորդ օրվանից սկսած»,- հուլիսի 3-ին  «Արարատ» մամուլի ակումբում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

Նա նշեց, որ իրական հիբրիդային պատերազմը տեղի է ունենում Ազգային ժողովում․ «Ապագայի հետ կապված որոշումները պետք է անի «Իմ քայլը» խմբակցությունը։ Քանի որ իրենք էլ են դա հասկանում, պարզ է, որ առաջնային թիրախը պետք է լինի խմբակցությունը։ Խմբակցությունը ինչպե՞ս պառակտել։ Առաջին հերթին՝ առկա պառակտումների վերաբերյալ խոսակցություններ տարածելով։ Մենք ժամանակի ընթացքում բազմիցս ապացուցել ենք, որ դրանք ուղղակի, ներեցեք բառի համար, հիմարաբանություններ են, սակայն այնուամենայնիվ, այդ խոսակցությունները շարունակվում են, և հենց դա է ցույց տալիս, որ հիմնական թիրախը «Իմ քայլը» խմբակցությունն է»։ Եվ նրանք հասկանում են, որ մեր կառավարության ուժը, մեր վարչապետի ուժը կայանում է մեզնում, որովհետև մենք ենք իր հենարանը։ Թույլ տվեք ասել, որ ուղղակի այս պարագայում մեր կառավարությունը անխոցելի է, որովհետև մենք տարբեր քվեարկություններով ցույց ենք տվել, որ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում չի եղել այսպիսի մեծ և այսպիսի կուռ թիմ»։

Տիգրան Ուլիխանյանի խոսքով՝ անխոցելիության աղբյուրը լեգիտիմությունն է, քաղաքացիական հենարանը․ «Այն մարդիկ, որոնք սուտ ու կեղծիք են տարածում, դրանով փորձելով հարվածել մեր խմբակցությանը, ուղղակի հասարակության մեջ արձագանք չեն ստանում։ Հետևաբար, ուղղակի ջարդուփշուր է լինում հենց խորհրդարանում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031