Լրահոս
Օրվա լրահոսը

Կարանտինային խիստ ռեժիմ՝ Ադրբեջանում. պարեկային հսկողության աշխատանքներում ներգրավվել է բանակը

Հուլիս 03,2020 15:34

Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 20-ը՝ պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, բանակը ևս ներգրավվել է կարանտինի հատուկ ռեժիմի պահպանմանը:

«Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի որոշման համաձայն՝ երկրի տարածքում սոահմանված հատուկ կարանտինային ռեժիմի պահպանման հսկողության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարեկային աշխատանքներում են ներգրավվել ադրբեջանական բանակի մի քանի ստորաբաժանումներ»,-ասված է երկրի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հուլիսի 2-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 18 հազար 684 է, հիվանդության հետևանքով մահացել է 2287 մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031