2020 թվականի հուլիսի 2-ին և 3-ին կայացավ Արևելյան գործընկերության երիտասարդների մասնակցության գագաթաժողովը: Միջոցառումը համախմբել էր ավելի քան 400 ակտիվ երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանից:
Գագաթաժողովը երիտասարդ մասնակիցների համար միմյանց և ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների քաղաքական գործիչների հետ երիտասարդության ոլորտում ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ փոխանակման եզակի հնարավորություն ընձեռեց:
Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է. «ԵՄ-ն պատրաստվում է մեկնարկ տալ երիտասարդության համար նապատեսված նոր գործարքի, որի շրջանակներում կառավարությունների հետ միասին աշխատելու ենք երիտասարդներին աշխատաշուկայի կարիքներին համապատասխան հմտություններով զինելու ուղղությամբ: Դա երիտասարդներին գլոբալ առումով մրցունակ կդարձնի և նրանց հնարավորություն կտա բարձրակարգ աշխատատեղեր գտնել նաև տարածաշրջանում»:
EU NEIGHBOURS east