Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հանցավոր ինքնավստահություն է դրսեւորել. ՀՔԾ-ին հաղորդում եմ ներկայացնելու». Արթուր Ղազինյան

Հուլիս 03,2020 14:42

Ինչպես հայտնել էինք, այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ հանցագործության մասին իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ-ի որոշման մեջ քննիչը գրել է, որ կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը ՀՀ-ում գրանցվել է հինգ ամիս առաջ, այսինքն՝ հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում են, որ առաջին դեպքը հաստատվել է մարտի սկզբին:

Արթուր Ղազինյանն ընթերցեց նաեւ քննիչի որոշման այլ կետեր, մասնավորապես.

-Մարտի 13-ին ԱՀԿ գլխավոր տնօրենը կորոնավիրուսը պանդեմիա է որակել:

Արթուր Ղազինյանը նշեց. «Բոլորս ենք հիշում, որ պանդեմիա հայտարարվեց մարտի 11-ին, հետեւաբար՝ ինչո՞ւ է քննիչի որոշման մեջ գրված մարտի 13: Ենթադրում ենք, որ մինչեւ մարտի 12-ը Փաշինյանը եղել է Սյունիքում եւ իրականացրել զանգվածային կուտակումներ, քարոզարշավ: Մտածեցինք, որ գուցե քննիչը փորձել է քաղաքական ցուցմամբ այսպես գրել, սակայն գտանք կառավարության՝ մարտի 16-ի արտակարգ դրություն հաստատելու մասին որոշումը, որում գրված է նույնը՝ մարտի 13: Չեմ հավատում, որ ՀՀ ղեկավար մարմին կառավարությունը չգիտեր, որ ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին: Մեր համոզմամբ՝ տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք»:

Արթուր Ղազինյանը նաեւ հիշեցրեց՝ երբ «Մարտի 1»-ի երթը չեղարկվեց, ՔՊ-ն հայտարարեց, որ հետեւում է ԱՆ-ի հորդորին եւ որպես կանխարգելիչ միջոցառում՝ չեղարկում է այն: Ինձ հետաքրքրում է՝ այդ ի՞նչ հորդոր է, որ ուղղվել է միայն ՔՊ-ին եւ ինչու այդ հորդորի մասին չեն տեղեկացվել քաղաքացիները, հ/կ-ները…նույն օրը՝ մարտի մեկին, Փաշինյանը մետրոյում «այո»-ի անձնագիր էր բաժանում, իսկ հետո գնաց Ծաղկաձոր: Մարտի 15-ին էլ նա հայտարարեց, որ մարտի 12-ին շփվել է Սյունիքում հաստատված վարակակրի հետ, ինչի պատճառով մեկուսանում է: Այսինքն, տվյալներ կան պնդելու, որ Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ եւ խմբային շահերից ելնելով՝ ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուսը: Քարոզարշավը դադարեց այն բանից հետո, երբ Փաշինյանի տիկինը շփվեց Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ: Պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ես այսօր ՀՔԾ-ին կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում: Այս քրեական գործն աննախադեպ է լինելու, որովհետեւ 600 մահվան հետ գործ ունենք, եւ պատասխանատվությունը լինելու է շատ խիստ ու դաժան: Այն խմբային շահերը, որով առաջնորդվել է իշխանությունը, հիմք է տալիս ենթադրելու, որ կատարվածը միտումնավոր էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Սրտանց համակրում եմ Ձեզ և ափսոսում, որ ինքներդ Ձեզ՝ փչացնում եք ,,օդ տատանելով,,: Պանդեմիան աշխարհում դեռ շարունակվում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031