Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի ԲԿ-ն կորոնավիրուսով բուժառուներ կընդունի. ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի նաև Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում

Հուլիս 03,2020 14:46

Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։

Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։

Նախարարը և մարզպետը շրջել են տարածքում, ծանոթացել և իրենց գոհունակությունը հայտնել ստեղծված պայմաններից:

Այնուհետ նրանք ժամանել են Վանաձոր, այցելել Վանաձորի ԲԿ-ին հարակից տարածք, որտեղ, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախարարը, նախատեսվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031