«Դա ուղղակի հիստերիա է»,- «Արարատ» մամուլի ակումբում անդրադառնալով սոցիալական ցանցերում հայ-ռուսական հարաբերությունների մասին քննարկումներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող կախված լինել որևէ դրվագային իրավիճակից․ «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները այնքան բազմակողմանի են, կառույցների միջև են հարաբերություններ, որ որևէ դրվագով չի կարելի համարել, որ այդ հարաբերությունների վրա որևէ ստվեր է նետվել»։
Տիգրան Ուլիխանյանը կարծում է, որ մամուլում առկա են բովանդակությունից զուրկ տեղեկատվական հոսքեր, որոնցով փորձ է կատարվում Հայաստանի քաղաքացիների պատկերացումների վրա ազդել․ «Վստահ եմ, որ դա ուղղակի չի հաջողվի, և ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Կտեսնեք, որ ամեն ինչ սահուն է, և դրա մեջ ոչինչ չկա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ