Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լիազորությունների ժամկետը լրացած դատավորի մուտքը ՍԴ արգելելը չի կարող համարվել ոչ իրավաչափ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հուլիս 03,2020 14:37

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ առավոտյան «ոստիկանները խոչընդոտել են Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը դատարանի շենք»։ Մեդիատիրույթում հայտնվեցին մեղադրանքներ սպաների հասցեին, որոնք թույլ չեն տվել դատավորին մուտք գործել շենք. վերջիններիս արարքը որակվեց ոչ իրավաչափ։

ՀՀ ոստիկանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ ոստիկանների իրականացրած գործողությունները եղել են օրինական և իրավաչափ։

Սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և արդեն հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության

7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարեցված: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներից և աշխատակազմի աշխատողներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով: Հետևաբար՝ ոստիկանների կողմից լիազորությունների ժամկետը լրացած դատավորի մուտքը ՍԴ արգելելը չի կարող համարվել ոչ իրավաչափ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031