Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայում հետաքննելու են կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

Հուլիս 03,2020 13:50

Շվեդիայի կառավարությունը ստեղծել է հանձնաժողով, որը գնահատելու է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը: Նման հանձնաժողով ստեղծելու պահանջով հանդես է եկել ընդդիմությունը: Ակնկալվում է, որ հանձնաժողովը համավարակի դեմ պայքարի արդյունավետության մասին ամբողջական զեկույցը կներկայացնի 2022թ.:

Պաշտպանական հետազոտությունների շվեդական գործակալությունը՝ FOI, ավելի վաղ հրապարակել էր զեկույց՝ համավարակի ժամանակ իշխանությունների գործողությունների մասին: Զեկույցի համաձայն` երկիրը բավականաչափ պատրաստ չի եղել կորոնավիրուսի բռնկմանը: Բացի այդ պարզվել է, որ Շվեդիայում պաշտպանական միջոցների, բժշկական սարքավորումների պակաս է եղել: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ համավարակը բացահայտեց երկրում հակաճգնաժամային մենեջմենթի թուլությունը:

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը ինքնամեկուսացման ռեժիմ, ինչպես նաև խիստ սահմանափակումներ չի կիրառել: Պաշտոնական տվյալներով՝ երկրում վարակվել է շուրջ 70 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5 հազարը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031